1. Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել չորս բառից կազմված պատմվածք, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Նա շահեց գրազը.
«Վաճառվում են մանկական կոշիկներ: Չօգտագործված»:
2. Ֆրեդերիկ Բրաունը հորինեց երբեմն գրված ամենասարսափելի ու կարճ պատմությունը.
«Երկրագնդի վրայի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին»:
3. Օ' Հենրին շահեց ամենակարճ պատմվածքի մրցույթը, որտեղ կլինեն պատմվածքի տրադիցիոն բոլոր բաղադրիչները՝ կերպար, կուլմինացիա և հանգուցալուծում.
«Վարորդը ծխելով կռացավ բենզինի բաքի վրա, ստուգելու՝ արդյոք շա՞տ է բենզին մնացել: Հանգուցյալը քսաներեք տարեկան էր»:
4. Անգլիացիները նույնպես կազմակերպել էին ամենակարճ պատմվածքի մրցույթ, մի պայմանով՝ այնտեղ պետք է հիշատակվեն թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք բառերը: Առաջին տեղը գրավել էր հետևյալ տողերի հեղինակը.
«Օ՜, Աստված իմ,-բացականչեց թագուհին,-ես հղի եմ, և չգիտեմ ումից»:
5. Ամենակարճ ինքնակենսագրական պատմվածքի մրցույթում հաղթեց մի տարեց ֆրանսուհի, որը գրել էր.
«Նախկինում ես ունեի հարթ դեմք և ճմրթված կիսաշրջազգեստ, իսկ հիմա հակառակն է»:
Հուլիսի 14, 2014
Թարգմանությունը ռուսերենից՝
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆԻ